Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում կազմակերպված «Մասնագիտությունների օր» միջոցառմանը

Մայիսի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտները մասնակցեցին Գորիսի Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կազմակերպված «Մասնագիտությունների օր» միջոցառմանը։

Աշակերտները ծանոթացան քոլեջում ներդրված մասնագիտություններին, ներկա գտնվեցին դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների դասերին, ինչպես նաև մասնակցեցին գործնական աշխատանքներին։ 

  

Գյուղատնտեսության ոլորտի ճանաչված գործատուները խոսեցին քոլեջում ուսուցանվող գյուղատնտեսական մասնագիտությունների և աշխատաշուկայում դրանց կարևորության մասին:

Աշակերտներին ուղեկցում էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը:

Հավելենք, որ Գորիսի Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում արդեն ավանդույթ է դարձել «Մասնագիտությունների օր» միջոցառումը, որին մասնակցում են Գորիսի տարածաշրջանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները:

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.05.2022)
Դիտումներ: 489 | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar