Կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Հիշեցնեմ, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Համաձայն կարգի, մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:

Բոլոր մանրամասները տրված են հայտարարությունում՝ հղումը:

Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է հայտարարությանը՝ հղումը:

Տեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից պատրաստված և կամավոր ատեստավորման գործընթացի մասին իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար»։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.05.2022)
Դիտումներ: 957 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar