Ջերմուկում ընթանում է «Միասնական, պետական ավարտական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը։ Քննարկմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների մասնագետներ, դպրոցների ուսուցիչներ: Ձևավորված աշխատանքային խմբերը քննարկում են ավարտական ու միասնական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու կազմակերպական հիմնախնդիրները: Քառօրյա աշխատաժողովի ընթացքում գործընթացի բոլոր մասնակից կողմերը կներկայացնեն իրենց դիտարկումները` առկա խնդիրները վերհանելու և բարելավման ուղղությամբ առաջարկներ ձևավորելու նպատակով: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես Դավիթ Կոստանդյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմակերպված խորհրդաժողովին, և հիմք ընդունելով իր մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից նախորդ տարի արված առաջարկությունը, «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական քննություններից հանվել է շարադրությունը։ | |
| |
Դիտումներ: 527 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |