Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արտակ Աղաբեկյանը ըմբշամարտի դպրոցականների լիգայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Մայիսի 19-ից 20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ ըմբշամարտի դպրոցականների լիգայի առաջնությունը, որին մասնակցում էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Արտակ Աղաբեկյանը, ով Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշներից է:

Չափազանց համառ ու ծանր գոտեմարտերի արդյունքում Արտակ Աղաբեկյանը, 35 կիլոգրամ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ` դառնալով առաջնության 3-րդ պատվավոր մրցանակակիր:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհավորում է Արտակ Աղաբեկյանին և որիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներին, մաղթում ոգու ամրություն և ցանկանում, որ վճռականությունն ու հաստատակամությունն ուղեկցեն դեպի նորանոր բարձունքներ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.05.2022)
Դիտումներ: 422 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar