Ավարտվել է Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի և «ԳՈՒՄ» ՀԿ-ի համագործակցությամբ կազմակերպված համակարգչային երկամսյա ներածական դասընթացը

Ապրիլի 1-ից «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ, դպրոցի 10-15 տարեկան թվով 18 երեխաների համար մեկնարկել էր համակարգչային երկամսյա ներածական դասընթաց: 

Մասնակիցներին նախապես տրվել է նախնական գիտելիքների ստուգման հարցաշար, որոնց ստուգման արդյունքների համապատասխան, շարադրված հարցերի մոտ 91 տոկոսին մասնակիցները չէին տիրապետում:

Պարապմունքներն անց են կացվել նախապես կազմված մոդուլային ծրագրին և օրացուցային-թեմատիկ պլանին համապատասխան:

Ընդհանուր առմամբ իրականացվել է թվով 18 պարապմունք, որոնցից յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ:

    

Դասընթացի ընթացքում, որը վարել է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, աշակերտները ծանոթացել են անհատական համակարգչի կառուցվածքի, օպերացիոն համակարգերի, համակարգչային ցանցերի, տեղեկատվության որոնման, համակարգային և կիրառական ծրագրերի հետ, աշխատել են MS Word, MS Excel, MS PowerPoint ծրագրերով, կիրառել են համացանցային գործիքներ:

Մայիսի 27-ին «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը և դասընթացավար, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը դասընթացի մասնակիցներին հանձնեցին համակարգչային երկամսյա ներածական դասընթացի մասնակցության հավաստագրերը: 

Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ին՝ դպրոցի հետ համագործակցելու, դպրոցում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

«Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնի աշխատանքները կազմակերպվում են «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձնանց պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայությունների մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում՝ Ակցիա Սովիդեմ (ACD) միջազգային կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գործընկերությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.05.2022)
Դիտումներ: 608 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar