Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Ներառական կրթության բաժնի տարեվերջյան արդյունքների ամփոփում, որին մասնակցում էին դպրոցի ու ԳՏՄԱԿ-ի մանկավարժները, ինչպես նաև աշակերտների ծնողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ԿԱՊԿՈՒ և կանխարգելիչով աշակերտների հետ իրականացված աշխատանքները, ԱՈՒՊ-ների լրացման կատարողականը, ինչպես նաև պլանավորվել են 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները:
Ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԳՏՄԱԿ-ի տնօրինությանն ու մանկավարժներին՝ համագործակցային աշխատանքի համար, դպրոցի մանկավարժներին՝ կատարած աշխատանքի և պատասխանատվության համար, իր խոսքում համոզմունք հայտնելով, որ հաջորդ ուսումնական տարում նույնպես աշխատանքները կլինեն մասնակցային, կիրականացվեն նույն որակով:
| |
| |
Դիտումներ: 299 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |