«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել է 200-ից ավելի կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը և կատարելագործմանն ուղղված ծրագրեր: Հայտարարված մրցույթի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 6 ծրագրերի, որոնց թվում է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված ծրագիրը, որը միտված է զարգացնելու հայ-ֆրանսիական կապերը։ Մրցույթին մասնակցության և հաղթելու արդյունքում, «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կստեղծվի «Ֆրանսերեն» առարկայի կաբինետ: Կաբինետի համար նախատեսված ամբողջ գույքը դպրոցին կտրամադրվի «Ստեփան Գիշյան» հիմնադրամի, Կայուն զարգացման հիմնադրամի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի միջև կնքվելիք եռակողմ պայմանագրով: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մասնակցությունը և հաղթանակը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթում հնարավոր է դարձել դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Անի Հայրապետյանի անմիջական մասնակցությամբ և ջանքերով: Հավելենք, որ այս տարի մրցույթի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամին, «Լիարժեք կյանք ներառական հասարակության խթանման» ՀԿ-ին, «Քայլ Տեք» ՍՊ ընկերությանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, «ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերությանը: | |
| |
Դիտումներ: 388 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |