Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արտակ Աղաբեկյանն ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել

Հունիսի 3-ից 5-ը Վրաստանում տեղի ունեցավ ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին Հայաստանի թիմի կազմում մասնակցեց նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանի աշակերտ Արտակ Աղաբեկյանը, ով Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշներից է:

Արտակ Աղաբեկյանը փայլուն հանդես եկավ: Չափազանց համառ ու ծանր գոտեմարտերի արդյունքում, 35 կիլոգրամ քաշային կարգում, նա զբաղեցրեց 1-ին տեղը և արժանացավ ոսկե մեդալի:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհավորում է Արտակ Աղաբեկյանին և Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներին, մաղթում նորանոր բարձունքներ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.06.2022)
Դիտումներ: 314 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar