Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Ռոման Գյուրջյանը ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
Հունիսի 15-ից 17-ը Արարատի մարզի Զոդ քաղաքում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնություն` նվիրված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, որին մասնակցեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտ Ռոման Գյուրջյանը, ով Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշներից է: Համառ պայքարի արդյունքում Ռոման Գյուրջյանն իր քաշային կարգում զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհավորում է Ռոման Գյուրջյանին և մարզիչներին, ցանկանում նորանոր ավելի մեծ հաջողություններ։ | |
| |
Դիտումներ: 389 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |