Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների, շրջանավարտների գրանցած հաջողությունները՝ առարկայական օլիմպիադաներում ու սպորտային միջոցառումներում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում առարկայական օլիմպիադաներում ու սպորտային միջոցառումներում գրանցել են մի շարք հաջողություններ:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7 աշակերտ առարկայական օլիմպիադաների մարզային փուլում արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների՝ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Կենսաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից:

  • 8-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Ջուլիա Մարգարյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի:
  • 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Մարի Ծատրյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի, իսկ «Ռուսաց լեզու» առարկայից՝ առաջին կարգի: Մարին կմասնակցի «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին:
  • 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Լիա Թունյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է երրորդ կարգի դիպլոմի:
  • 9-րդ «Ա» դասարանի աշակերտ Արմեն Սարգսյանը «Ռուսաց լեզու» առարկայից արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի:
  • 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Անի Ալավերդյանը «Կենսաբանություն» առարկայից արժանացել է երրորդ կարգի դիպլոմի:
  • 9-րդ «Բ» դասարանի աշակերտ Աշոտ Տատինցյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է երրորդ կարգի դիպլոմի:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից կազմակերպվող «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2022»-ում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտներ՝

  • Ժակ Հովսեփյանին, 
  • Էլեն Պողոսյանին, 
  • Մարի Խաչատրյանին, 
  • Ստելլա Քոչարյանին, 
  • Դայանա Մարտիրոսյանին, 
  • Լիլիթ Հովսեփյանին՝ ցուցաբերած բարձր արդյունքների համար շնորհվել են դիպլոմներ և գովասանագրեր:

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2021-2022 ուսումնական տարում «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակներում դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցությունն են ունեցել հետևյալ սպորտային միջոցառումներին՝

  • ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների համայնքային փուլ՝ 1-րդ տեղ, 25.10.2021թ.
  • ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների միջհամայնքային փուլ՝ 2-րդ տեղ, 25.10.2021թ.
  • ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների, մարզային փուլ՝ 1-րդ տեղ, 3.11.2021թ.
  • ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների, հանրապետական  փուլ՝ 1-րդ տեղ, 16.11.2021թ.
  • Ազգային ժողովի գավաթ՝ համայնքային փուլ, 19.11.2021թ.
    • 1-ին դասարան, 2-րդ դասարան 1-ին տեղ, 
    • 3-րդ դասարան 1-ին տեղ, 
    • 4-րդ դասարան  1-ին տեղ, 
  • Ազգային ժողովի գավաթ, 19.11.2021թ.՝ 
    • համայնքային փուլ 1-ին տեղ, 
    • մարզայինան փուլ 2-րդ տեղ, 
  • «Սպորտլանդիա 2022» համայնքային փուլ՝ 1-3-րդ դասարաններ, 2-րդ տեղ, 17.04.2022թ.
  • «Սպորտլանդիա 2022» համայնքային փուլ՝ 4-6-րդ դասարաններ, 2-րդ տեղ, 18.04.2022թ.
  • «Սպորտլանդիա 2022» մարզային փուլ՝ 1-3-րդ դասարաններ, 1-ին տեղ, 13.04.2022թ.
  • «Սպորտլանդիա 2022» մարզային փուլ՝ 4-6-րդ դասարաններ, 2-րդ տեղ 15.04.2022թ
  • «Սպորտլանդիա 2022» հանրապետական փուլ՝ 1-3-րդ դասարաններ, 4-րդ տեղ, 07.05.2022թ.
  • Ազգային ժողովի գավաթ՝ համայնքային փուլ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններ` 1-ին տեղ, 19.05.2022թ.
  • Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ֆուտբոլիստ մարզիկների հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ 4-6-րդ դասարանի աշակերտներ, 2-րդ տեղ, 01.06.2022:

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ԱՅԼ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Առարկայական օլիմպիադաներում հաջողություններ են գրանցել նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի շրջանավարտները, ովքեր այժմ սովորում են Գորիսի ավագ դպրոցներում:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ մասնակցել են առարկայական օլիմպիադաների տարածքային, հանրապետական փուլին և զբաղեցրել հետևյալ տեղերը․

Տարածքային փուլ

  • Փարսյան Նոնա, «Պատմություն» առարկայից զբաղեցրել է 2-րդ տեղը, «ՆԶՊ» առարկայից՝ 1-ին տեղը, «Հայոց լեզու» առարկայից՝ 3-րդ տեղը, սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում։
  • Ծատրյան Լարիսա, «Հայոց լեզու» առարկայից զբաղեցրել է 1-ին տեղը, սովորում է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում։
  • Բակունց Անի, «Հայոց լեզու» առարկայից զբաղեցրել է 2-րդ տեղը, սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում։
  • Դանիելյան Լիլիա, «Հայոց լեզու» առարկայից զբաղեցրել է 3-րդ տեղը, սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում։
  • Սարգսյան Ալլա, «Գրականություն» առարկայից զբաղեցրել է 3-րդ տեղը, սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում։

Հանրապետական փուլ

  • Փարսյան Նոնա, «ՆԶՊ» առարկայից՝ գովասանագիր, սովորում է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում։
  • Ծատրյան Լարիսա, «Հայոց լեզու» առարկայից երրորդ կարգի դիպլոմ, սովորում է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում։
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.06.2022)
Դիտումներ: 381 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar