Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի բացասական պատասխանը ոչ թե 14, այլ 7 օրը մեկ կներկայացվի
Կառավարության նիստից հետո ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառվելու այսօր, ըստ որի աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստի 14-օրյա ժամկետը կփոխարինվի 7-օրյայով: «Մենք առաջարկելու ենք, որ աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը դեկտեմբերի փոխվի 1-ից 7-օրյայի»,- ասել է առողջապահության նախարարը: | |
| |
Դիտումներ: 540 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |