ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր անվանի պետական-քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան օրն է

Այսօր Յուրի Բախչյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 75 տարեկան:

Յուրի Բախչյանը ծնվել է 1947թ. հունիսի 28-ին Գորիս քաղաքում։

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Ֆիզիկոս։

1970-1972թթ.ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1993թթ. դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ապա Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն։ 1990թ. ընտրվել է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1993թ.՝ Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։

1995-1999թթ.՝ Աժ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։  1998թ. փետրվարին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամաոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 1999թ. հունիսի 11-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության  անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։

Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ նիստի ժամանակ։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։

Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

1999 թվականին Յուրի Բախշյանի անունով է անվանակոչվել Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցը (նախկինում՝ միջնակարգ դպրոց):

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.06.2022)
Դիտումներ: 373 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar