Հունիսի 28-ին Գորիսի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Լև Տոլստոյի անվան գրական և գեղարվեստական մրցույթի կազմակերպիչների մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց մրցույթի կանոնակարգը, պահանջները: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտ Արմեն Սարգսյանը նույնպես մասնակցում է մրցույթին: Ամառային արձակուրդներին ընդառաջ, հունիսի 5-ից, «Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է Լև Տոլստոյի անվան գրական և գեղարվեստական մրցույթ Սյունիքի մարզի դպրոցականների համար։ Որպես մրցույթի թեմաներ են ընտրվել ռուս մեծ գրողի «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռագրությունը («Детство. Отрочество. Юность»), «Պարահանդեսից հետո» («После бала») և «Ինչո՞վ են մարդիկ ապրում» («Чем люди живы») պատմվածքները։ Մրցույթին կարող են մասնակցել պետական, մասնավոր, լրացուցիչ ուսումնական հաստատությունների և ստեղծագործական կենտրոնների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Մասնակցության համար անհրաժեշտ է կարդալ նշված ստեղծագործություններից մեկի բնօրինակը, դրանից տպավորված գրել նոր պատմություն (էսսե) ռուսերենով կամ նկարել։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետ է սահմանված հուլիսի 5-ը, իսկ արդյունքները կհայտարարվեն հուլիսի 11-ին։ Աշխատանքները պետք է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել կամ մարպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, կամ մրցույթի համակարգող Կարինե Մովսիսյանին (ք․ Գորիս)։ Մրցույթի ժյուրին կընտրի 15 լավագույն աշխատանքները, և հեղինակների հետ կացկացնի հարցազրույց, ինչի արդյունքում պարզ կլինի, թե ովքեր են առաջին երեք հորիզոնականներ զբաղեցնողները։ Մրցույթն ունի աննախադեպ մրցանակային ֆոնդ. լավագույն 15 աշխատանքների հեղինակները կստանան դրամանակ պարգևներ: Առաջին երեք տեղերի համար նախատեսված են 500 000 դրամ, 400 000 դրամ և 300 000 դրամ մրցանակներ, իսկ մնացած 12 հաղթողներին՝ 50 000-ական դրամի չափով մրցանակներ։ Հաղթողներ կընտրվեն համամասնորեն՝ Սյունիքի մարզի բոլոր համայնքներից։ Մրցույթի կազմակերպման հովանավորն է ռուսաստանաբնակ հայ բարերար Մհեր Ավետիսյանը։ Մրցույթի նպատակը երեխաներին և երիտասարդներին արվեստի գործեր ստեղծելու ստեղծագործական գործընթացին ներգրավելն է։ Մրցույթն անց է կացվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ: | |
| |
Դիտումներ: 587 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |