Հիմնանորոգվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանը, որը տարիներ շարունակ գտնվում էր անմխիթար վիճակում: Փոխվել են գրադարանի պատուհանները, դուռը: Գրադարանը կահավորվել է նոր գույքով, նաև առաջիկայում նախատեսվում է պատշաճ կահավորել ընթերցասրահը, ինչը կնպաստի աշակերտների այցելությունների ավելացմանը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանը բացվել է 1966 թվականին: Ի սկզբանե գրադարանի առաքելությունն է եղել ապահովել ուսումնական գործընթացը, տեղեկատվության մատչելիությունը, նպաստել հետազոտական գործունեության, դասավանդման և կրթության զարգացմանը: Գրադարանն ունի 3204 միավոր գիրք, որից՝ 2156-ը՝ գեղարվեստական, 1048-ը՝ գիտամեթոդական (այս թվերի մեջ ներառված չեն դասագրքերը): Այն հագեցած է հայ և արտասահմանյան բարձրարժեք գրականությամբ, հանրագիտարաններով, տեղեկատուներով և այլ անհրաժեշտ ուսումնական և գեղարվեստական գրականությամբ, ինչն ապահովում է թե՛ աշակերտների, և թե՛ ուսուցչական կազմի պատրաստվածությունը: ՆԱԽՔԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
| |
| |
Դիտումներ: 462 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |