Այսօրվանից հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ վկայականները և ատեստատները

Այսօրվանից հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին:

Դպրոցները կարող են աշակերտին տրամադրել ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ՝ միայն փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը:

Դրանից հետո աշակերտը կամ ծնողը կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ verify.e-gov.am կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև՝ ներբեռնել և տպել այն:

Դպրոցների տնօրեններնի կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլերով՝ նախնական և հիմնական:

Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իր Աջակցություն՝ support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար՝ ուղեցույց 1 և ուղեցույց 2 հղումներով։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.07.2022)
Դիտումներ: 657 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar