Հուլիսի 11-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից իրականացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստումները, որին մասնակցում են Գորիսի տարածաշրջանի դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները: Վերապատրաստման ժամանակ քննարկվում են Հանրակրթության մասին օրենքում և հանրակրթության պետական չափորոշիչներում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց կիրառման առանձնահատկությունները:
Նախատեսվում է նաև քննարկել ուսումնական հաստատությունների տարեկան աշխատանքային պլանները, ներդպրոցական վերահսկողության խնդիրները, տարեկան աշխատանքային պլանով, ներդպրոցական վերահսկողության պլանով իրականացված աշխատանքները, դրանց արդյունքների վերլուծությունը, կայացրած որոշումները, խնդիրների լուծման համար իրականացրած աշխատանքների արձանագրումը:
| |
| |
Դիտումներ: 634 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |