Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է կրթության որակի ապահովման համակարգի զարգացմանը նվիրված համաժ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։

Միջոցառման նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատատությունների զարգացման գործում։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը նախարարության կարևորագույն ուղղություններից մեկն է:

  

Համաժողովին՝ ՈԱԱԿ-ի հրավերով, մասնակցել է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով կրթության որակի և հավատարմագրման փորձագետ է:

Համաժողովի ընթացքում շահակիցների հետ տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է եղել արտաքին գնահատման գործընթացների արդյունքներին և առկա մարտահրավերներին՝ կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից: Քննարկվել են նաև փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.07.2022)
Դիտումներ: 421 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar