Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ից

Օգոստոսի 19-ից դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Ըստ սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 19-ին:

ՀՀ Արագածոտնի մարզում խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին, Արմավիրում՝ օգոստոսի 24-ին, Արարատում և Վայոց ձորում՝ օգոստոսի 25-ին, Սյունիքում (Կապան և Գորիս)` օգոստոսի 26-ին, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում` օգոստոսի 29-ին, Շիրակում և Լոռիում` օգոստոսի 30-ին: Երևան քաղաքի նախադպրոցական, հանրակրթական, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության ուսհաստատությունների տնօրենների խորհրդակցությունները տեղի կունենան օգոստոսի 31-ին:



Աղբյուրը: http://escs.am
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.08.2022)
Դիտումներ: 386 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar