Օգոստոսի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Նախագծային մեթոդ․ ինչպես աշխատել նախագծային մեթոդով» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարեց դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի, Գորիսի պետական համալսարանի դասախոս, վերապատրաստող Հերմինե Ալավերդյանը: Հերմինե Ալավերդյանը մասնակիցներին ներկայացրեց նախագծի կազմման յոթ հիմնական տարրերը, խնդիրը, հարցադրումները, նախագծի վավերականությունը, նախագծային աշխատանքի իրականացման փուլերը, նախագծային աշխատանքի պլանի կազմման հիմնական սկզբունքները:
Ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց առարկայացանկը, որի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում 7-ից 9-րդ դասարանների աշակերտները պետք է գրեն նախագծային աշխատանք, նախագծային աշխատանքի կազմակերպման քայլաշարը և ըստ առարկաների առաջարկվող թեմաները: Դասընթացին մասնակցող դպրոցի 7-ից 9-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներն ու այդ դասարաններում աշխատող ուսուցչի օգնականները ստացած տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական աշխատանքով՝ ընտրելով թեմա, կազմեցին ուսումնական նախագծի պլան: Սերգեյ Ավանեսյանն ու դասընթացին մասնակից ուսուցիչներն ու ուսուցչի օգնականները շնորհակալություն հայտնեցին Հերմինե Ալավերդյանին՝ բովանդակալից և ուսուցանող դասընթացի համար, որի ընթացքում ստացած գիտելիքները կօգնեն նախագծային աշխատանքի իրականացման աշխատանքներում:
| |
| |
Դիտումներ: 609 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |