Հիմնանորոգվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական մասնաշենքի սանհանգույցները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համագործակցությամբ հիմնանորոգվել են դպրոցի տարրական մասնաշենքի սանհանգույցները, որոնք տարիներ շարունակ եղել են անմխիթար վիճակում:

Այժմ տարրական մասնաշենքի յուրաքանչյուր հարկում առկա են երեքական սանհանգույցներ՝ աշխատակիցների, տղաների և աղջիկների համար, որոնք ապահովված են ոչ միայն սառը, այլ նաև տաք ջրով, ձեռքերի չորացման համակարգով, հայելիներով, օդափոխության համակարգով: 

Սանհանգույցներում նաև տեղադրվել են ջեռուցման մարտկոցներ, որոնք միացվել են դպրոցի կենտրոնացված ջեռուցման համակարգին:

    

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.08.2022)
Դիտումներ: 391 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar