Օգոստոսյան խորհրդակցություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Օգոստոսի 26-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կրթության ոլորտի Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների պատասխանատուները ներկա են եղել օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների պատասխանատուներ։ 

  

Խորհրդակցության մեկնարկին ներկաներին ողջունեց փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով անցած ուսումնական տարին հաջող ավարտելու համար, քանի որ այն բնականոն ընթացքով առաջին ուսումնական տարին էր հետքովիդյան ու հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում։ 

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն իր խոսքում ներկայացրեց Սյունիքի՝ անցած ուսումնական տարվա կրթական, մշակութային և սպորտային հաջողությունները, համակարգի ձեռքբերումներն ու գրանցած արդյունքները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից շնորհավորեց խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, նաեւ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ կրթական համակարգի մի շարք նորությունների ու սպասվող օրենսդրական, վարչարարական ու այլ փոփոխությունների, 2023-ից գործարկվող կրթական նոր չափորոշիչներին, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացին, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխություններին և այլն։ 

Վերջում նախարարի տեղակալն ու մայրաքաղաքից ժամանած մասնագետները պատասխանեցին ներկաների հարցերին։ 

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը:

  

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.08.2022)
Դիտումներ: 511 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar