Փոխտնօրենների և մեթոդմիավորումների նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում
Օգոստոսի 26-ին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն, որն անցկացրին Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) վերապատրաստումների բաժնի պետ Նահապետ Զաքարյանն ու նույն բաժնի մասնագետներ Կարինե Պողոսյանն ու Հասմիկ Մարգարյանը: ԿԶՆԱԿ-ի մասնագետներն առանձին աշխատանքային խորհրդակցության ընթացքում Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների դպրոցների փոխտնօրեններին և մեթոդմիավորումների նախագահներին ներկայացրել են ուսումնական նոր նյութերն ու մեթոդական ուղեցույցները։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:
| |
| |
Դիտումներ: 610 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |