Սեպտեմբերի 12-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի 26 դասարանների ծնողական կոմիտեների նախագահները: Ժողովի օրակարգում ընդգրկված էր չորս հարց: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ով իր խոսքում կարևորեց ծնողների դերը և ներգրավվածությունն աշակերտների կրթության գործընթացում:
Օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում էր դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Սաթենիկ Ղահրամանյանի 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվությանը: Վերջինս ներկայացրեց մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նախորդ ուսումնական տարվա հաշվետվությունը լսելուց և ի գիտություն ընդունելուց հետո ծնողական խորհրդում քննարկվեց խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Ընտրության արդյունքում 8-րդ «Գ» դասարանի ծնողական կոմիտեի նախագահ Աննա Մինասյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ:
| |
| |
Դիտումներ: 693 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |