2020 թվականի այս օրը սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը` առավոտյան 7:10 -ին, Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսեց: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

44 օր շարքային զինվորից մինչև հրամանատար, պայմանագրայինից` կամավորական կենաց ու մահու պայքար մղեցին՝ պաշտպանելու հայրենի հողը:

Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների նկատմամբ խոշտանգումներով։

Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ կեսգիշերից մեկ ժամ անց պատերազմը դադարելու է. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, ըստ որի` Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ռուսաստանցի խաղաղապահներ, տարածաշրջանում բացվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.09.2022)
Դիտումներ: 352 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar