| Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է. երկու տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին պայթյունների առաջին ձայները: Մարտական լայնածավալ գործողություններ ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում: 
 Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանի գլխավորությամբ դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն և ծաղկեդրում՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ Ներկաների լռությունն ու խոնարհված թարմ ծաղիկները խորը ցավի այն արտահայտումն են, որը շուրջ մեկ տարի է ուղեկցում է դպրոցի ղեկավար կազմին, աշխատակիցներին ու աշակերտներին: Դպրոցի ղեկավար կազմը, աշխատակիցներն ու աշակերտներն այցելեցին նաև Գորիսի զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոսների շիրիմներին: Ռազմի դաշտում սխրանքներ կերտած հերոսների շարքերում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի պանծալի շրջանավարտները: Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոսներին. նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կլինի գալիք սերունդների համար: 
 
 
 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 867 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
  
 
  
 
  
 
  
 
  
 
  
 
  