Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու դասվարները վերապատրաստվում են

Գորիսի պետական համալսարանում սեպտեմբերի 30-ից մեկնարկել է «Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման 110-ժամյա դասընթացներ» ծրագրի առաջին փուլը:

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցում են Գորիսի տարածաշրջանի դպրոցների ուսուցիչները, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն», «Քիմիա», «Պատմություն», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչները, ինչպես նաև դասվարները:

  

Ուսուցիչների վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել ուսուցիչների հոգեբանամանկավարժական և մեթոդական կարողունակությունների (գիտելիք, կարողություն, հմտություն, մասնագիտական որակներ) զարգացմանը դասավանդման գործընթացում՝ հիմնվելով նոր չափորոշիչների, ծրագրային մոտեցումների, ժամանակակից դասավանդման և ուսումնառության, տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:

Դասընթացն իրականացվում է փորձառու դասընթացավարների կողմից՝ ինտերակտիվ և նախագծային մեթոդների կիրառմամբ՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ:

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.10.2022)
Դիտումներ: 472 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar