Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանի շնորհավորանքը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հարգանքն առ ուսուցիչ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող, առ հայրենիք, քանի որ ուսուցչի կերպարը՝ իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, հավասարազոր է արժեքներից բարձրագույնին:

Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ և իր ողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրա ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները: Այդ հիշողությունները կյանքի հետագա փուլերում դառնում են մեզ առաջ մղող հիմնական խթանները, մեր կայացման երաշխավորները: Դուք եք կերտում մեր ազգի ու պետության ապագան՝ ձեր հայրենանվեր, անձնուրաց և բարի աշխատանքով:

Ձեր կատարած դժվարին ու կարևոր աշխատանքի արդյունքում է, որ, ի դեմս կիրթ սերնդի, կանգուն են պետությունն ու ազգը: Կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ՝ դուք դնում եք երաշխավորված ապագայի կնիքը:

Իմ պատկառանքն ու երախտագիտությունը ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.10.2022)
Դիտումներ: 454 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar