Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորել է Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: 

Շնորհավորագրի մեջ նշված է.
«Հարգարժա՛ն մանկավարժներ, կրթության բնագավառի ջատագովներ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեծ է ձեր դերակատարումը մեր երկրի զարգացման գործում: Դուք ունեք շատ դժվարին, բայց և պատվաբեր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել ապագա սերունդներին, ովքեր կդառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ: 

Հպարտ ենք և գնահատում ենք Ձեր ջանքները և անձնուրաց աշխատանքը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ»:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական անձնակազմը շնորհակալություն է հայտնում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին` ուսուցչի մասնագիտությունը բարձր գնահատելու համար։

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.10.2022)
Դիտումներ: 424 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar