Հոկտեմբերի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն: Որպես Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրվել էին 8-րդ «Ա» դասարանի աշակերտ Ստելլա Քոչարյանը, 8-րդ «Բ» դասարանի աշակերտ Գագիկ Կարապետյանը և 8-րդ «Գ» դասարանի աշակերտ Վալենտինա Հովհաննիսյանը:
Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները ներկայացրին խորհրդի գործունեության իրենց ծրագրերը, որոնք ավելի վաղ ներկայացվել էին ընտրական հանձնաժողովին: Փակ, գաղտնի քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 8-րդ «Ա» դասարանի աշակերտ Ստելլա Քոչարյանը, իսկ խորհրդի քարտուղար ընտրվեց 9-րդ «Բ» դասարանի աշակերտ Անահիտ Բակունցը: Ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Աշակերտական խորհրդի անդամների ընտրությունը, որի կազմում ընդգրկվել են դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները: Հավելենք, որ Աշակերտական խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը ներկա էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը և ԴԱԿ Արաքսյա Առստամյանը:
| |
| |
Դիտումներ: 680 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |