Հոկտեմբերի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրինությունների նախաձեռնությամբ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին դպրոցի ու ԳՏՄԱԿԻ մանկավարժները, ինչպես նաև աշակերտների ծնողները: Հանդիպման ընթացքում հստակեցվեցին ԿԱՊԿՈւ աշակերտների հետ կապված աշխատանքները, ԱՈւՊ-ների լրացման նոր պահանջները, պարզեցման եղանակները:
ԳՏՄԱԿԻ տնօրեն Հերմինե Շալունցը անդրադարձ կատարեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ կապված աշխատանքներին, շեշտեց ուսուցիչների և ուսուցչի օգնականների դերի կարևորությունը և դասապրոցեսի ընթացքում նրանց պարտականությունների ճիշտ բաշխումը: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց ԳՏՄԱԿ-ի տնօրինությանն ու մանկավարժներին՝ համագործակցային և հետևողական աշխատանքի համար:
| |
| |
Դիտումներ: 466 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |