Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների հանդիպումը ոստիկանության տեսուչի հետ

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Դավթյանը հանդիպում է ունեցել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպման ընթացքում տեսուչը զրույց-զեկույց է ունեցել, աշակերտներին հորդորել է պահպանել համակեցության կանոնները, նշելով, որ յուրաքանչյուրիս պարտականությունն է պահպանել այդ կանոնները, հարգել մեր համաքաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

  

Տեսուչը նշել է, որ հասարակական հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն իրավական, այլև բարոյական բազմաթիվ նորմերով, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են հասարակական կարգ:
  
Տեսուչը աշակերտներին հորդորել է ենթարկվել դպրոցի ներքին կարգապահական կանոններին, խուսափել դասերից անհարկի բացակայելուց և պատշաճ կերպով կատարել աշակերտական պարտականությունները:

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.10.2022)
Դիտումներ: 635 | Վարկանիշ: 3.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar