Հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների դպրոցական, մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլի ժամկետները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 11-ի №1830-Ա/2 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային), հանրապետական փուլերի ժամկետները և Հայաստանի Հանրապետության դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների (մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, ինֆորմատիկա, քիմիա, աշխարհագրություն) անցկացման ընթացակարգերը:

Օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) փուլի առաջադրանքները կազմում են Հանրապետական առարկայական հանձնաժողովները: Առաջադրանքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կտրամադրի մարզային կրթության վարչություններին օլիմպիադաների անցկացման օրը՝ էլեկտրոնային տարբերակով:

Ժամկետները՝ ստորև․

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլի ժամանակացույցը՝ ստորև.

  • Մաթեմատիկա - 21.11.2022թ․
  • Կենսաբանություն - 23.11.2022թ․
  • Աշխարհագրություն - 25.11.2022թ․
  • Ֆիզիկա - 28.11.2022թ․
  • Քիմիա - 30.11.2022թ․
  • Աստղագիտություն - 1.12.2022թ․
  • Ինֆորմատիկա - 5.12.2022թ․
  • Ինֆորմատիկայի փորձնական փուլ - 2.12.2022թ․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Օլիմպիադաների սկիզբը՝ ժամը 13:00-ին։

ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Դպրոցների հարգելի տնօրինություն,
Մարզային ենթակայության դպրոցների տնօրինությանը խնդրում ենք լրացնել ՁԵՎԱՆՄՈՒՇԻ նմանօրինակ Excel-ի ֆայլը և ուղարկել մարզպետարանի կրթության բաժին, իսկ ԿԳՄՍ ենթակայության Երևանի դպրոցների ցուցակներն ուղարկել info@olymp.am էլ․փոստի հասցեին։ Ցուցակներն ուղարկել մինչև ս․թ․ նոյեմբերի 10-ը (մարզպետարաններից info@olymp.am էլ․փոստի հասցեին՝ մինչև ս․թ․ նոյեմբերի 14-ը)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Հայտագրված աշակերտների գրանցման ցուցակների նմանօրինակ Excel-ի ֆայլերն ըստ առարկաների կարող եք ներբեռնել կից ձևանմուշներից։
  • Ձևանմուշները լրացնելիս մանրակրկիտ ուսումնասիրեք ֆայլերի ներքևի մասում բերված ցուցումները։

ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐ

ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածները՝ այստեղ:

 

 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.10.2022)
Դիտումներ: 522 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar