Հոկտեմբերի 21-ից, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է աշխատակիցների համար նախատեսված համակարգչային գրագիտության դասընթացը, որը վարում է ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:
Սերգեյ Ավանեսյանը նախ մասնակիցներին ներկայացրել է դասընթացի ծրագիրը, նախատեսվող աշխատանքները, որից հետո ներկայացրել է վերապատրաստման դասընթացի մոդուլային ծրագրով նախատեսված 1-ին և 2-րդ արդյունքների թեմաները, պատասխանել մասնակիցների հարցերին, տվել գործնական առաջադրանքներ: Աշխատակիցների համար նախատեսված համակարգչային գրագիտության դասընթացն ընդհանուր կազմված է 18 արդյունքից, որոնց ուսումնասիրության արդյունքով մասնակիցները գիտելիքներ կունենան համակարգչի կառուցվածքից, ծրագրային ապահովումից, կիրառական ծրագրերից, համացանցից ու էլեկտրոնային փոստից:
| |
| |
Դիտումներ: 495 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |