Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասընթաց՝ «Խթանել ժողովրդական արժեքները, երեխայի իրավունքները և քննադատական մտածողության կարողությունը» թե

Հունիսի 24-26-ը Գորիսի «Եղևնուտ» հյուրանոցում տեղի էր ունեցել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Խթանել ժողովրդական արժեքները, երեխայի իրավունքները և քննադատական մտածողության կարողությունը» ծրագրի դասընթացը, որին մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանն ու «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը:

  

Դասընթացի պահանջներից մեկն այն էր, որ մասնակիցները ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները պետք է փոխանցեն իրենց դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին: Այս նպատակով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում դպրոցի աշխատակազմի հետ, որի ընթացքում Սերգեյ Ավանեսյանն ու Մերի Դանիելյանը ներկաներին զրույցի, օրինակների, ֆիլմերից հատվածների դիտումների, քննարկումների միջոցով ներկայացրին «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները, ժողովրդավարություն, իրավական պետություն. Եվրոպական, թե՞ քաղաքակրթական արժեքներ», «Խտրականության հասկացությանը և տեսակները», «Երեխաների իրավունքների վերաբերյալ ներպետական և միջազգային օրենսդրություն» և «Քննադատական մտածողություն» թեմաները:

Սերգեյ Ավանեսյանն ու Մերի Դանիելյանը կարևորեցին և՛ մանկավարժների, և՛ աշակերտների մոտ քննադատական մտածողության զարգացումը, իրենց իրավունքների իմացությունն ու պարտականությունների կատարումը, պաշտպանված հիմքերը, ինչպես նաև խտրական վերաբերմունքի բացառումն ու երեխայի իրավունքների պաշտպանությունը:

Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն ուսուցիչները պետք է փոխանցեն իրենց աշակերտներին:

  

    

  

    

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.10.2022)
Դիտումներ: 393 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar