Հոկտեմբերի 24-26-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչի օգնականները Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում մասնակցել են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպված եռօրյա դասընթացին: Դասընթացի ընթացքում ներկաները ծանոթացել են այլ երկրներում կիրառվող ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելին, ուսուցչի օգնականի կողմից սովորողներին, ուսուցչին, ուսումնական ծրագրի իրականացմանը և դպրոցին տրամադրվող աջակցությանը, ինչպես նաև կրթության կազմակերպման և աջակցության տրամադրման գործընթացներում ուսուցչի օգնականի հետ համագործակցությանը:
Հանրապետական և Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների ներկայացուցիչների կողմից բարձր է գնահատվել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինության, ուսուցչական անձնակազմի, Ներառական կրթության բաժնի աշխատակիցների կողմից համընդհանուր ներառական կրթությանն ուղղված և ուղղությամբ իրականացվող աշխատանքները, շեշտվել է, որ թիվ 3 հիմնական դպրոցը Գորիսի տարածաշրջանում այս ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած դպրոցներից է: Ուսուցչի օգնականներին ճիշտ չի դիտարկել որպես հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա «լրացուցիչ» մանկավարժական աշխատողներ: Նրանք կարևոր դերակատարում ունեն սովորողների ուսուցման, դաստիարակության, նրանց ինքնակառավարման, անկախության և ինքնագիտակցության տարրերի ձևավորման գործընթացներում: Ստեղծելով համագործակցության արդյունավետ մեխանիզմներ` ուսուցչի օգնականը և ուսուցիչը համատեղ ջանքերով հնարավորություն ունեն ապահովելու մատչելի, հասանելի և արդյունավետ կրթական գործընթաց յուրաքանչյուր դպրոցում` յուրաքանչյուր երեխայի համար:
| |
| |
Դիտումներ: 510 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |