ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի նոյեմբերի 1-ի հրամանով փոփոխություն է կատարվել հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգում: Փոփոխված կարգի 8-րդ կետի համաձայն խմբակի ծրագիրն անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը ներկայացնել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ՝ նոր ուսումնական տարում գործածելու նպատակով: Վերջինս փորձագիտական դրական եզրակացության դեպքում խմբակի ծրագիրը ներկայացնում է Նախարարություն՝ սահմանված կարգով գործածության երաշխավորելու համար: Այսուհետ խմբակի ծրագիր կազմելիս անհրաժեշտ է առաջնորդվել վերոնշյալ փոփոխություններով: Փոփոխություններ են կատարվել նաև կարգի այլ կետերում, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ կառուցվածք պետք է ունենա խմբակի ծրագիրը: Փոփոխված կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 668 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |