Համագործակցություն՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի և «Սանտե Արմենի» կազմակերպության միջև. աշակերտների հետ հոգեբանական աշխատանք կիրականացվի
|
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և «Սանտե Արմենի» կազմակերպության համագործակցությամբ դպրոցում կազմակերպվեց հանդիպում «Սանտե Արմենիի» հոգեբանների և աշակերտների միջև:
Հանդիպման ընթացքում հոգեբաններ Լիանա Տոռոզյանն ու Հասմիկ Հարությունյանն աշակերտների հետ խոսել են հոգեկան առողջության պահպանման, անձի զարգացման, ինչպես նաև դեռահասների տարիքային խմբերի հետ կապված այլ թեմաների շուրջ: Աշակերտները հնարավորություն ունեցան նաև հոգեբաններին ուղղել իրենց հուզող հարցերը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և «Սանտե Արմենիի» համագործակցությունը շարունակական է լինելու: Առաջիկայում նույնպես նախատեսված են պարբերական հանդիպումներ դպրոցի աշակերտների հետ:
| |
|
| |
| Դիտումներ: 675 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







