Հաստատվել են կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչների անվանացանկերը. հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը: Ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ): Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար.
Նշենք, որ սեփական նախաձեռնությամբ ուսուցչի կամավոր ատեստավորման շրջանակում առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որոնցից 647-ը` շուրջ 65 տոկոսը, անցել է ատեստավորումը: Նրանցից 478-ը`այսինքն՝ ատեստավորումն անցածների 74 տոկոսը, կստանա հավելավճար: Աղբյուրը: http://escs.am | |
| |
Դիտումներ: 815 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |