Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները, ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլում, երկու տարիքային խմբերում զբաղեցրել են առ

Նոյեմբերի 9-ին Սիսիան քաղաքում տեղի է ունեցել  ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլը, որին, երկու տարիքային խմբերում, մասնակցել են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները:

  

Համառ պայքարի արդյունքում դպրոցի մինչև 12 տարեկանները 5:1 հաշվով, իսկ մինչև 10 տարեկանները` 2:1 հաշվով գրավել են առաջին տեղերը` վստահ ու փայլուն խաղով հաղթելով Սիսիանի թիմին։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դպրոցին տրամադրել է սպորտային համազգեստ և պարգևատրել պատվոգրերով:

  

Մրցման նպատակն էր մեծացնել սերը ֆուտբոլի հանդեպ, ի հայտ բերել տաղանդավոր մասնակիցներին, վաղ տարիքում նպաստել այս սպորտաձևի մասսայականացմանը, ինչպես նաև ֆուտբոլի օգնությամբ նպաստել առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը։ 

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կապան քաղաքում, որին մասնակցած և հաղթող թիմերը Սյունիքի մարզը կներկայացնեն հանրապետական փուլում։ 

Հաջողություն ենք մաղթում մեր սաներին` մաղթելով նոր հաղթանակներ ու նվաճումներ:

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.11.2022)
Դիտումներ: 370 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar