Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի սաները, ֆուտբոլի դպրոցականների առաջնությում, երկու տարիքային խմբերում, կրկին հաղթանակ տարան. հաջորդ փուլը՝ Արարատում

Նոյեմբերի 25-ին Վայոց ձորի Եղեգնաձոր  քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլի՝ 1/8 փուլը։ 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները, երկու տարիքային 10 և 12 տարեկանների խմբերում, մասնակցել են խաղին և համառ պայքարի արդյունքում, երկու տարիքային խմբերում էլ գրավել առաջին տեղը:

  

10 տարեկանների տարիքային խմբում դպրոցի սաները 2:0 հաշվով հաղթանակ են տարել Եղեգնաձորի թիմի նկատմամբ, իսկ 12 տարեկանների տարիքային խմբում՝ 4:1 հաշվով՝ Եղեգնաձորի դպրոցի սաների նկատմամբ:

Մեր դպրոցի 2 տարիքային խմբերն անցան 1/4 փուլ։ Հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ Արարատ քաղաքում։ 

Հաջողություն ենք մաղթում մեր սաներին։

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.11.2022)
Դիտումներ: 329 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar