Նոյեմբերի 25-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցավ «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի անվան Սյունիքի մարզի ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնության» չորրորդ մրցաշրջանը, որին մասնակցեցին նաև Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի սաները։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ Աշոտ Աթաբեկյանը (4-րդ «Ա» դասարան), Գրիշա Խաչատրյանը (4-րդ «Բ» դասարան), Արտյոմ Հովսեփյանը (4-րդ «Բ» դասարան), Գոռ Առաքելյանը (5-րդ «Ա» դասարան), Հայկ Ջհանգիրյանը (5-րդ «Բ» դասարան), Արշակ Հովսեփյանը (8-րդ «Ա» դասարան), Սևակ Ոսկանյանը (8-րդ «Գ» դասարան), Ռոման Գյուրջյանը (9-րդ «Ա» դասարան), ովքեր Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշներ են, իրենց փայլուն են դրսևորել ու Գորիս են բերել 6 ոսկե, 2 արծաթե մեդալ։ Ըմբիշները՝ տարբեր քաշային կարգերում, զբաղեցրել են հետևյալ տեղերը.
Նույն մրցաշարին մասնակցել է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանի աշակերտ Վահե Մուսախանյանը, ով Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշ է, և 26 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին տեղը: Նոյեմբերի 25-ից 27-ը Ստեփանակերտում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված «Հայր և որդիներ Մուրադյաններին», որին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի աշակերտ Կարեն Մանանյանը, ով Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշ է, և 29 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը: Շնորհավորում ենք մեր աշակերտներին, նրանց մարզադպրոցներին ու մարզիչներին, մաղթում նորանոր հաղթանակներ։ | |
| |
Դիտումներ: 435 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |