Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները (Մ12) Սյունիքի մարզը կներկայացնեն ֆուտբոլի դպրոցականների առաջնության եզրափակիչ փուլում
|
Նոյեմբերի 25-ին Արարատի մարզում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության հանրապետական փուլը՝ 1/4-ը, որին, երկու տարիքային խմբերում մասնակցում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները: Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում դպրոցի ֆուտբոլի թիմի սաները 3:2 հաշվով պարտություն կրեցին Փոքր Վեդու Խոր Վիրապի թիմի դեմ խաղում, իսկ մինչև 12 տարեկանների տարիքային խմբում դպրոցի ֆուտբոլի թիմի սաները 3:1 հաշվով հաղթանակ տարան Արտաշատի դպրոցի թիմի նկատմամբ և իրավունք ստացան մասնակցելու հանրապետական եզրափակիչ փուլին և Սյունիքի մարզը ներկայացնելու Երևանում։ | |
|
| |
| Դիտումներ: 545 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

