Նոյեմբերի 29-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի, «Հայրենիքի ձայն» թերթի խմբագիր, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի, երիտասարդ բանաստեղծ Արմեն Ավոյի հետ, ովքեր այս օրերին Սյունիքի մարզում են կանադահայ բարերար, Կանադայում Համահայկական գրողների միության ներկայացուցիչ Վահե Թվիլյանի հովանավորությամբ:
Հանդիպման ընթացքում, որին ներկա էին Գորիսի տարածաշրջանի դպրոցների ներկայացուցիչներ, գրականասերներ, բանախոսները ներկայացրին հայ ժամանակակից գրողներին, խոսեցին գրական խնդիրների մասին: Հանիդպման ավատին հյուրերն այցելեցին դպրոցի գրադարան, որը վերջերս է վերանորոգվել: Գրադարանավար Կարինե Շեգունցը հյուրերին ներկայացրեց դպրոցի գրականության ցանկը, նշեց, որ գրադարանը գեղարվեստական գրքերի կարիք ունի: Հյուրերը դպրոցի գրադարանին նվիրեցին հայ ժամանակակից գրողների գրքեր:
| |
| |
Դիտումներ: 424 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |