Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «EPAM Armenia»-ի մասնակիցների քննությունը

Նոյեմբերի 13-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «EPAM Armenia» ուսումնական կենտրոնում հայտագրված գորիսեցի մասնակիցների քննությունը: Քննաթերթիկներն իրենց մեջ ընդգրկում էին հարցեր ծրագրավորումից, անգլերենից ու տրամաբանությունից:

Քննության արդյունքների հիման վրա կընտրվի հետագա դասընթացների մասնակիցների վերջնական կազմը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին, «EPAM Armenia» ուսումնական կենտրոնը ՏՏ ոլորտի իմացությունը ծրագրային ապահովման ինժեներական առաջատար ընկերություններից մեկում բարելավելու ցանկացողների համար Գորիսում կազմակերպել էր բաց դռների օր, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «EPAM Armenia» ուսումնական կենտրոնի մասին ինֆորմացիա, առավելությունները, հնարավորությունները, կորպորատիվ մշակույթը, վերապատրաստման ծրագրերը և «EPAM Armenia»-ում կարիերա սկսելու մասին տվյալներ:


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.11.2021)
Դիտումներ: 943 | Վարկանիշ: 2.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar