Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչի օգնականները մասնակցել են ԳՄԱ-ի կողմից կազմակերպված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ անձի ֆունկցիոն

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչի օգնականները մասնակցել են Գորիսի մամուլի ակումբի կողմից կազմակերպված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» թեմայով քննարկմանը, որն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել ու ներկայացվել է, թե ինչ ծառայություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող անձինք և արդյո՞ք, նրանց հավասար իրավունքները և լիիրավ մասնակցությունն ապահովում է: Խոսվել է  նաև խնդիրների մասին, թե ինչպե՞ս է հասարակությունը հաշմանդամություն ունեցողներին ընկալում և ինչու՞ է տարբերակված վերաբերմունք ցուցաբերվում նրանց նկատմամբ: Այս խնդիրները՝ ըստ այդ ոլորտի մասնագետների, պայմանավորված է նրանով, որ հաշմանդամությունը հասարակության սխալ կազմակերպման արդյունքն է և դրա համար կարևոր է հանրային բոլոր ծառայությունները դարձնել մատչելի և ներառական: 

Քննարկումը վարել է ոլորտի փորձագետ Մուշեղ Հովսեփյանը։ 

  
  



Աղբյուրը: https://mediapoint.am/
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2022)
Դիտումներ: 361 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar