Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը մասնակցել է ԳԹԿ-ի կողմից կազմակերպված խորհրդաժողովին

Դեկտեմբերի 7-9-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից Ջերմուկում կազմակերպված «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու կազմակերպական հիմնախնդիրները:

  

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ խորհրդաժողովների անցկացումը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները պլանավորելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, ինչպես նաև յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ հիմնախնդիրները: Հնչել են առաջարկություններ, քննարկվելու են դրանց դրական ու բացասական կողմերը, որոնք հաշվի առնելով՝ ձևակերպվելու են լուծումները:

«Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների ու բաժինների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.12.2022)
Դիտումներ: 359 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar