Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանի շնորհավորական ուղերձը ամանորյա տոների առթիվ

Հարգելի՛ գործընկերներ, աշակերտներ, ծնողներ,

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թո՛ղ որ 2023 թվականը դառնա բազում հաջողությունների և ձեռքբերումների, աշխատանքային ակնառու նվաճումների, ստեղծագործական նախաձեռնությունների և ակտիվության տարի:

Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է` լի հույսերով և սպասելիքներով, և ճիշտ մեկնարկը միայն սկիզբ կդնի երազանքների ու նպատակների հաջող իրականացմանը:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երկարակեցություն, ընտանեկան երջանկություն ու բարեկեցություն:

Ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչելու են առաջիկա օրերին մեր տներում ու ընտանիքներում, բոլոր բարեմաղթանքներին, որոնք դեռ ասելու ենք միմյանց սիրով ու լավատեսությամբ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.12.2022)
Դիտումներ: 378 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar