Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժները մասնակցեցին ԳՏՄԱԿ-ի կողմից կազմակերպված խորհրդատվությանը

Հունվարի 18-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ անհատական ուսուցման պլանի նոր ձևաչափի լրացման վերաբերյալ խորհրդատվություն, որը վարեց տնօրեն Հերմինե Շալունցը:

Խորհրդատվությանը մասնակցեցին Գորիսի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների փոխտնօրեններն ու ուսուցչի օգնականները։

Խորհրդատվությանը մասնակցել են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, հատուկ մանկավարժ Նանե Բաբաջանյանը, ուսուցչի օգնականներ Արփինե Ծատրյանն ու Նարինե Բաղդագյուլյանը:

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.01.2023)
Դիտումներ: 435 | Վարկանիշ: 2.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar