Գորիսի պետական համալսարանում հոկտեմբերի 22-ից մեկնարկել է «Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման 110-ժամյա դասընթացներ» ծրագիրը: Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչները, ինչպես նաև դասվարները, ովքեր արդեն վերապատրաստման պրակտիկայի փուլում են:
Դպրոցից մասնակցում են Սիրուշ Բաղդասարյանը, Մերի Դանիելյանը, Անուշ Դաջունցը, Լիանա Գրիգորյանը, Արփինե Մարտիրոսյանը, Սոնա Հարությունյանը, Արուս Դոլունցը, Շահանե Գյուրջյանը, Ռիտա Շալունցը և Սոնա Միրզոյանը: Պրակտիկայի փուլում ուսուցիչներն ու դասվարները վարում են հագեցած, հետաքրքիր, ինքնատիպ դասեր՝ գործի դնելով իրենց բազմաբնույթ հնարների, մեթոդների ողջ պահոցը: Վերապատրաստվող ուսուցիչների մոտ, ըստ սահմանված պահանջի, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանն ու մեթոդմիավորումների նախագահներն իրականացնում են դասալսումներ: Նաև փոխադարձ դասալսումներ և ոչ իրենց դասարաններում դասեր են իրականացնում վերապատրաստվող ուսուցիչներն ու դասվարները, որոնց արդյունքները փաթեթով պետք է ներկայացվեն վերապատրաստող կազմակերություն:
Ավելի վաղ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում վերապատրաստում է անցել նաև դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչ Աննա Աբգարյանը: Հիշեցնենք, որ Գորիսի պետական համալսարանի վերապատրաստումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի 30-ը:
| |
| |
Դիտումներ: 615 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |