Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Գորիսի N զորամասի ներկայացուցիչները
| 
 Հունվարի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Գորիսի N զորամասի կապի բաժանմունքի սպա, ավագ լեյտենանտ Նարեկ Մարտիրոսյանը և նույն զորամասի գնդերեց Հարություն սարկավագ Զաքարյանը, ովքեր դպրոց էին եկել շնորհավորելու դպրոցի կոլեկտիվին ու աշակերտներին՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ 
 Հյուրերը շփվեցին դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների ու ուսուցիչների հետ, ներկայացրին Հայոց բանակի ստեղծման պատմությունը, խոսեցին զինվորական կրթության կարևորության, դրա հնարավորությունների ու առավելությունների մասին: Աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին Գորիսի N զորամասի ներկայացուցիչներին: 
  | |
| 
 | |
| Դիտումներ: 648 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


  
  
  
  
   